Ադրբեջանը սահմանն օգոստոսին հատած ՀՀ քաղաքացուն հանձնել է հայկական կողմին

Ադրբեջանական կողմն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայկական կողմին է հանձնել այս տարվա օգոստոսին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջան անցած Սարգիս Նորիկի Անանյանին։

Ռազմինֆոյի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ գերու հանձնումն ընթացել է առանց միջադեպերի ԿԽՄԿ-ի միջնորդության պայմաններում հայ-ադրբեջանական սահմանագծին (Իջևան-Ղազախ)։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ էր անցել ՀՀ քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։ Հաջողվել էր պարզել, որ սահմանն անցած քաղաքացին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։

2 responses to “Ադրբեջանը սահմանն օգոստոսին հատած ՀՀ քաղաքացուն հանձնել է հայկական կողմին

  1. Էէխ Նորիկ Նորիկ, սբեժա՜տ զախոտելօս?

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *