Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մեկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Այցի ընթացքում հանդիպում է եղել Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների միջև, որի ընթացքում Սեյրան Օհանյանն ու Իրակլի Ալասանիան քննարկել են ռազմական ոլորտում երկու հարևան պետությունների երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:
Նախարարները զրուցել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդիպման վերաբերյալ դեռ տեղեկություն չի տրամադրել:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info