Թուրքիայի պաշտպանության նախարարը Ղրղզստանում մի շարք համաձայնագրեր է կնքելու

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով մեկնել է Բիշքեք, որտեղ հանդիպում է ունեցել Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլա Կուդայբերդիևի հետ։

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Թուրքիայի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

 

Թուրքիայի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո վերջիններս զրուցել են լրագրողների հետ։ Ղրղզստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մինչ օրս թուրքական կողմը ղրղզական բանակին 12 մլն ամերիկյան դոլարի օգնություն է տրամադրել, որը ներառել է ավտոմեքենաներ, պարեն և հանդերձանք։

Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում ավելի են խորացնելու Թուրքիայի և Ղրղզստանի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը։

Ղրղզական աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը մի քանի փաստաթղթեր են ստորագրելու, որոնց թվում է նաև ռազմաբժշկական, ֆինանսական և այլ տիպի աջակցության վերաբերյալ համաձայնագրեր։

Սպասվում է, որ 2014 թվականին Թուրքիան Ղրղզստանի բանակին 1 մլն դոլարի չափով աջակցություն է ցուցաբերելու, իսկ Ղրղզստանի զինուժի զինծառայողները կկարողանան անվճար բուժում ստանալ թուրքական ռազմաբժշկական հաստատություններում։ Միևնույն ժամանակ, ղրղզ կուրսանտները կկարողանան սովորել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կրթական կառույցներում։

One response to “Թուրքիայի պաշտպանության նախարարը Ղրղզստանում մի շարք համաձայնագրեր է կնքելու

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *