ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ամփոփվեցին վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվեցին Հայաստանի պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:

Պլանավորման նկատառումներում մատնանշվել են պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը»: ՀՀ զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:

ՀՀ ՊՆ համար վճռական մոտեցումների ևս մեկ կարևոր ուղղություն է լինելու զինվորական էթիկայի նորմերի, կառավարման մշակույթի զարգացումը և բարեվարքության ամրապնդումը: Այս նախաձեռնություններն ուղղված կլինեն զինված ուժերում բարեփոխումների տեսլականը զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և զինվորականների սոցիալական խմբերում փոխհարաբերությունների նոր մոդելների վրա խարսխելուն:

Նիստի ավարտին ազդարարվեց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 3-րդ փուլի մեկնարկը, որի ընթացքում մշակվելու և սահմանվելու են պաշտպանության գործում շահառու մարմինների դերերն ու առաջադրանքները և զինված ուժերի խնդիրները:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015 թվականի ավարտը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020 թվականի հեռանկարային զարգացման երաշխավորմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

One response to “ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 21-27 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *