Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Ադրբեջանի ներիքն գործերի նախարարության ոստիկանական ակադեմիայում և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում պետք է ստեղծվեն ռազմական ամբիոններ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, նախարարներին հանձնարարվել է ամբիոնների ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմել՝ համապատասխան հրամանագրի։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրությունում ամբիոնների ստեղծման և գործարկման ժամկետներ չեն հիշատակվում։
Pingback: Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել առաջնագծում անվտանգության կանոնների վերաբերյալ | Ռազմ.info