Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը մահացել է ինֆեկցիոն հիվանդությունից

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում։

Նկատենք, որ սա 2014-ի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հայտարարած չորրորդ կորուստն է, երրորդ ոչ մարտականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *