Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Շաբիև Քերամեթ Շամքիր օղլուն սեպտեմբերի 23-ի՝ կեսօրվա ժամերին, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զինծառայողը զորակոչվել էր Աղստաֆայի շրջանից։ Թե առաջնագծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը, հայտնի չէ։ Ադրբեջանի ՊՆ-ն մանրամասնել է՝ զինծառայողը խախտել է անվտանգության կանոնները և «սպանվել դիպուկահարի կրակից»։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ սա 2014-ի սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հայտարարած երրորդ կորուստն է, առաջին մարտականը։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբեր 21-27 | Ռազմ.info