Սեպտեմբերի 22-ին «Արևելք-2014» ռազմավարական զորավարժության ժամանակ զոհվել են ՌԴ ծովային հետևակի 3 զինծառայող։ Պատահարը գրանցվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններին Սախալին կղզու մոտակայքում։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Դժբախտ պատահարը գրանցվել է, երբ ծովային հետևակի ստորաբաժանումը ափ է դուրս եկել մեծ դեսանտային նավից։
Զրահափոխադրիչներից մեկին, որը ափից 300 մետր հեռավորության վրա է եղել, ծածկել է հսկա ալիքն ու դեպի ջրի հատակ տարել։ Զրահատեխնիկայում եղել է 10 հոգուց բաղկացած անձնակազմը։ Փրկարարական աշխատանքների արդյունքում անձնակազմի 7 զինծառայողներին կարողացել են ցամաք հասցնել։ Իսկ պայմանագրային 3 զինծառայողները, ովքեր օգնել են մյուսներին ափ հասցնել, զոհվել են։
Զոհված զինծառայողներին հետմահու արժանացել են մեդալների։
Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում է ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որն էլ փորձելու է պարզել դեպքի մանրամասները։
Տեղեկացնենք, որ ռազմավարական «Արևելք-2014» զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգում։ Կեզրափակվի սեպտեմբերի 25-ին։