Իսրայելը սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել

Իսրայելի զինված ուժերը սեպտեմբերի 23-ին խոցել են սիրիական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռ, որը ենթադրաբար Սու-24 գրոհիչ է։ Իսրայելական կողմը մեղադրել է սիրիական ինքնաթիռին իր օդային սահմանը խախտելու համար ու կրակ արձակել նրա ուղղությամբ։

Սիրիական ինքնաթիռը վայր է ընկել Էլ Կունեյտրա քաղաքի մոտակայքում, փոխանցում է AFP լրատվական գործակալությունը։

Սիրիական ինքնաթիռի կործանումը։ Լուսանկարը՝ AFP-ի

Սիրիական ինքնաթիռի կործանումը։ Լուսանկարը՝ AFP-ի

Իսրայելի պաշտպանության բանակից տեղեկացրել են, որ ինքնաթիռը թռիչք էր կատարում Գոլանի բարձունքներում, որտեղ էլ /Իսրայելի ՀՕՊ համակարգը «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիրի միջոցով խոցել է սիրիական ինքնաթիռը։ Իսրայելական կողմը նշել է, որ միջադեպի մասին մանրամասն տվյալներ կհաղորդի ավելի ուշ։

Իսրայելական «Հաարեց» պարբերականի փոխանցմամբ՝ 1982 թվականից հետո առաջին անգամ իսրայելական կողմը սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցում։ Սիրիական կողմը ևս հաստատել  է ինքնաթիռի կորուստը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *