Թուրքիայի հետ համատեղ վարժանքներին Ադրբեջանում օդ են բարձրացել ՄիԳ-29 կործանիչներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել էին Ադրբեջան՝ մասնակցելու համար համատեղ զորավարժություններին: Սեպտեմբերի 22-ին օդ են բարձրացել Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն ու Թուրքիայի AH-1W Super Cobra ուղղաթիռները։

 

ՄիԳ-29 կործանիչ, Ադրբեջանի ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ, Ադրբեջանի ՌՕՈւ

 

AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռ, Թուրքիայի ՌՕՈւ

AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռ, Թուրքիայի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի և Թուրքիայի օդաչուները թռիչքներ են կատարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՄիԳ-29 խորհրդային նախագծման բազմանպատային երկտեղանի կործանիչներով։ Սեպտեմբերի 23-ին նախատեսված է երկու երկրների օդաչուների համատեղ թռիչքներ Թուքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 կործանիչներով։

Նշենք, որ վարժանքները տևելու են մինչև հոկտեմբերի 3-ը։

Հիշեցնենք, որ վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի 30 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ։  Կիրառվում են Ադրբեջանի Միգ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ,Մի-24 մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար ուղղաթիռներ, Թուրքիայի ՌՕՈւ  F-16 կործանիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ,  Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն:

4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։

AH-1W Super Cobra ուղղաթիռի արտադրողն ամերիկյան Bell Helicopter  ընկերությունն է, առաջին թռիչքը կատարել է 1983-ին։ Երկարությունը 13.87 մ է, բարձրությունը՝ 4.32 մ, զանգվածը՝ 5533 կգ, առավելագույն արագությունը՝ 389 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 5500 մ, անձնակազմը՝ 3 հոգի, մարտական բեռնվածությունը՝ 1775 կգ։

One response to “Թուրքիայի հետ համատեղ վարժանքներին Ադրբեջանում օդ են բարձրացել ՄիԳ-29 կործանիչներ

  1. Pingback: Ադրբեջանի ՌՕՈւ օդաչուներն առաջին անգամ թռիչք են կատարել F-16 կործանիչներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *