Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ հակաահաբեկչական զորավարժություն են իրականացնելու

Սեպտեմբերի 23-ից մեկնարկում է ռուս-հնդկական համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը։ Այն ընթանալու է մինչև հոկտեմբերի 2-ը Վոլգոգրադի շրջանի Պրուդբոյ զորավարժարանում։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Զինծառայողները պիտի ոչնչացնեն 300 թիրախ, որից 100-ը շարժական են լինելու։ Բացի այդ, զորավարժության մասնակիցները պիտի կարողանան ոչնչացնել պայմանական ահաբեկչական խմբավորումներին անտառային պայմաններում, ինչպես նաև պիտի դարանակալման գործողություններ իրականացնեն ու հետևեն իրենց դիրքերին։

«Զորավարժության մի փուլում ստորաբաժանումներն իրենց գործողություններն իրականացնելու են հատուկ պատրաստված բնակելի հատվածում, որն ունենալու է 3 փողոց և ավելի քան 50 տուն։ Իսկ այդ հատվածում զինծառայողներին սպասելու է 16 շարժական թիրախ՝ ՈւԱԶ ավտոմեքենա և մոտ 30 շարժական ֆիգուր, որոնք ներսում նմանակելու են խմբավորման անօրինական սպառազինությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսին Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում իրականացվում էր ռուս-հնդկական «Ինդրա-2014» ռազմածովային զորավարժությունը, որի հիմնական նպատակը ծովում փոխգործակցության մշակումն ու իրականացումն էր։

Նշենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ռազմածովային զորավարժություններից, երկու երկրներն իրականացնում են նաև ցամաքային մանևրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *