ՌԴ տեսուչները դիտարկում են իրականացնում ԱՄՆ երկնքում

Սեպտեմբերի 21-ից 29-ը Ռուսաստանի զինված ուժերի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք են իրականացնում ԱՄՆ օդային տարածքում։

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Տու-154Մ

Տու-154Մ

 

Ընդհանուր առմամբ, ռուսաստանցի դիտորդներն ամերիկյան կողմի հետ համաձայնեցված 4900 կմ թռիչք կիրականացնեն։ Դիտարկումը կիրականցնեն Տու-154Մ ինքնաթիռով, որը ժամանակավոր տեղակայվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգում։

Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։

Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։ Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001 թվականի մայիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *