Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցելու են վարժանքների Նիդեռլանդներում

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Նիդեռլանդների Բրունսում քաղաքում մասնակցելու են ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող Trident joust 2014 միջազգային վարժանքներին։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների զինվորական երդման արարողություն

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու են մեկ այլ վարժանքներ՝ Eternity-2014 (Անվերջություն-2014) միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացել է 12, Թուրքիան՝ ևս 12, իսկ Վրաստանը՝ 24 զինծառայողով։

Հավելենք, որ Eternity ամենամյա զորավարժություններն անցկացվում են հերթականությամբ Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում։ 2012-ին զորավարժություններն անցկացվել են Անկարայում, 2013-ին՝ Բաքվում։ Նախորդ տարի Ադրբեջանում կայացած զորավարժության ժամանակ ուշադրության կենտրոնում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանը վերաբերող վարժանքները։

Նշենք, որ երեք երկրների տարածքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։

One response to “Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցելու են վարժանքների Նիդեռլանդներում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբեր 21-27 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *