Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ-ում կայացավ Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների հանդիպումը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Հանդես գալով ողջույնի խոսքով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի պատվիրակների այցը ՀՀ ՊՆ վարչական համալիր պատեհ առիթ է ծանոթանալու պաշտպանական գերատեսչության վարած քաղաքականությանը, հայոց բանակի անցյալին ու ներկային:

Իր խոսքում շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Հայաստանի անկախության տոնի առթիվ և բարձր գնահատելով Սփյուռքի դերը հայոց պետականության և անկախության կերտման գործում` պաշտպանության նախարարը փաստեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ է Հայաստանն ուժեղ և անպարտելի, ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած մարտահրավերները:

Հակիրճ ներկայացնելով բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, զինված ուժերի ձեռքբերումներն ու խնդիրները՝ Օհանյանը վստահություն հայտնեց, որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ այսօր ազգային ու միջազգային երաշխիքները լիարժեք հնարավորություններ են ստեղծում, որպեսզի հայ զինծառայողները գերազանց կատարեն իրենց առջև դրված խնդիրները` անկախ հանգամանքից, որ հակառակորդն իր անհեռատես գործելակերպով անընդհատ փորձում է սրել իրավիճակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցների համար ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակների, սպառազինության նմուշների ցուցադրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *