Չեչնիայում ապանվել է անօրինական զինված խմբավորման անդամներից մեկը

Չեչնիայի Արխոյ-Մարտանովյան շրջանում իրավապահ մարմինների հատուկ գործոցությունների ժամանակ սպանվել է անօրինական զինված խմբավորման մի անդամ։ Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ-ից։

ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է խմբավորման  3-4 անդամ, սակայն փոխհրաձգության ժամանակ սպանվել է խմբի միայն մեկ անդամը, մնացածը դիմել են փախուստի։  Արդեն հայտնի է  սպանվածի ինքնությունը։

Իրավապահ մարմինների կողմից կորուստներ չկան։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *