ԱՄՆ-ն Իրաք կառաքի 18 F-16 կործանիչ

ԱՄՆ-ն շարունակում է Իրաքին ռազմական սպառազինության հարցում օօժանդակություն ցուցաբերել՝ առաքելով 18 բազմանպատակային F-16 կործանիչներ։ Այդպիսի որոշում է ընդունվել ամերիկա-իրաքյան  Պաշտպանության և անվտանգության հարցերով համատեղ կոորդինացման կոմիտեի նիստի ժամանակ։
Ժողովը տեղի է ունեցել Վաշինգտոնում, որտեղ էլ որոշվել է F-16  կործանիչների հավելյալ խմբաքանակ վաճառել Իրաք։ Հիշեցնենք, որ 2011 թվականին ԱՄՆ-ն Իրաքի ՌՕՈւ-ին արդեն վաճառել էր 18 F-16 կործանիչ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *