Երկու օր զորամասն ինքնակամ լքած զինվորը ձերբակալվել է: ՊՆ-ում քննարկել են ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մանրամասները: Ռազմական փորձագետն այն համոզմունքին է, որ Ադրբեջանն է տարածաշրջանում անկայություն ծնողը, քանի որ հենց դա են ցույց տալիս ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Թուրքմենստանի հետ ունեցած խնդիրները:
- ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, անդրադառնալով ադրբեջանական դիվերսիային և դրան հետևած պատժիչ գործողությանը, որի արդյունքում 7 ադրբեջանցի զինվորական է սպանվել՝ ասել է, որ պատասխանի այս ձևն աշխատում է և զսպիչ դեր է կատարում:
- ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ և քննարկել բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
- ՀՀ ՊՆ-ում քննարկել են սեպտեմբերին մեր երկրում ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման հարցերը:
- Երկու օր շարունակ զորամասն ինքնակամ լքած զինծառայողը ձերբակալվել է:
- «Ադրբեջանը փաստորեն մի կերպ է խուսափում Վրաստանի հետ բախումից, կամ ավելի ճիշտ է ասելը մեծ ճնշմամբ է հաջողվում հասնել լարվածության թուլացմանը, Թուրքմենստանի հետ բախումը ընդամենը ժամանակի խնդիր է, իսկ հակաիրանական տրամադրությունները օր օրի թեժանում են: Այսինքն՝ ակնհայտորեն երևում է թե ով է մշտական խնդիրներ ստեղծում տարածաշրջանի համար, ով է արհեստական պետություն և անկայունության երաշխավոր»,- նշել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
- Արցախյան գոյամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը պատմել է Շուշիի ազատագրումից և ապատեղեկատվություն անվանել Վրաստանում Ադրբեջանի զինվորական կցորդ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի հայտարարությունները:
- «Սահմանային վեճը Արցախյան հակամարտության հարցում կարող է նորից բռնկվել, ինչպես եղավ վերջերս հայկական ուժերի նկատմամբ՝ ադրբեջանցիների կողմից ենթադրվող ծուղակի դեպքում: Միջադեպը, որը տեղի էր ունեցել հենց Հայաստանի սահմանում, ոչ թե Արցախի վիճելի տարածքում, դիտվում է որպես լարվածության սրում»,- գրել է Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայում ծրագրերի տնօրեն Ջուզեպպե Բելարդետին: