Իլամական պետության կողմից գերեվարված թուրքերն ազատ են, մի շարք միջազգային և երկկողմանի զորավարժություններ, իսպանական Փեթրիոթներ՝ հոլանդականների փոխարեն, բուֆերային գոտի՝ Թուրքիայի հարավային սահմաններում, թուրքական կործանիչներ՝ սիրիական ինքնաթիռների թռիչքի ժամանակ և այլ զարգացումներ՝ ավանդական ռազմաշաբաթում.
” «Իսլամական պետության» կողմից դեռևս 2014 թվականի հունիսին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի գերեվարված աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հաջողվել է ազատել։ ԻՊ-ն ազատ է արձակել թուրք գերիներին սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, որից հետո նրանք վերադարձվել են Թուրքիա։ Նրանց Իրաքից տեղափոխել են Ուրֆա։
” Իսպանիան հայտարարել է, որ պատրաստվում է իր սպառազինությունում առկա Patriot զենիթահրթիռային համալիրները ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում ուղարկել Թուրքիա՝ Սիրիայից և Իրաքից հնարավոր վտանգին դիմակայելու համար։ Այսպիսով, Իսպանիան կարող է փոխարինել Նիդեռլանդներին՝ Թուրքիայում մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի տրամադրման հարցում։
” Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի հարավային սահմաններում բուֆերային գոտի կարող է ստեղծվել՝ Սիրիայից և Իրաքից հնարավոր վտանգին դիմակայելու համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայում թուրքական զինված ուժերի հրամանատարությունը բուֆերային գոտի ստեղծելու նախագիծ է մշակում, որի արդյունքների հիման վրա էլ Թուրքիայի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի՝ ստեղծել նման գոտի, թե ոչ։
” Թուրքիան սեպտեմբերի 16-ին օդ է բարձրացրել իր ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները, երբ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում Սիրիայի օդուժի ինքնաթիռ էր թռիչք իրականացնում։ Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչը մոտեցել է թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի Յայլադաղ շրջանի մոտ (Հաթայի նահանգ)՝ չխախտելով թուրքական օդային տարածքը։
” Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջիկա շաբաթներին չորս միջազգային զորավարժությունների են մասնակցելու։ Զորավարժություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ռազմաշաբաթը նաև
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info