«Ռոսօբորոնէքսպորտն» ավարտում է Ադրբեջանում Կալաշնիկովի ինքնաձիգերի գործարանի կառուցումը

Ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը, որը մասնակցում էր Բաքվում վերջերս կայացած ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, հայտարարել է՝ առաջիկայում ավարտում են Ադրբեջանում ԱԿ-74Մինքնաձիգերի արտադրության գործարան հիմնելու վերաբերյալ կնքված պայմանագրի պայմանների կատարումը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Vpk-news.ru ռազմական կայքը, վերոհիշյալ ցուցահանդեսին «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Էսեն Տոպոևը մանրամասնել է. «Ներկայումս աշխատանքներ ենք տանում գրաֆիկների որոշման շուրջ։ Անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ ևս տանել, գործարանի անձնակազմին սովորեցնել, իսկ այս ամենի համար ժամանակ է պետք։ Մենք ունենք պայմանավորված ժամկետներ, և աշխատանքն աստիճանաբար ավարտին է մոտենում»։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի հունիսին ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն էին տարածել, թե Ադրբեջանը մտադիր է ադրբեջանական բանակում Կալաշնիկովի ինքնաձիգերը փոխարինել իսրայելական TAR-21 Tavor ավտոմատներով, ինչպես նաև կառուցել այդ ավտոմատների գործարան։

Հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում լուրեր էին շրջանառվել, որ Ադրբեջանի տարածքում «Կալաշնիկովի» ինքնաձիգերի գործարան է հիմնվելու։

2 responses to “«Ռոսօբորոնէքսպորտն» ավարտում է Ադրբեջանում Կալաշնիկովի ինքնաձիգերի գործարանի կառուցումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում «կալաշնիկովների» գործարանը 4 տարի միայն քարոզչություն է «արտադրել» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *