Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Պակիստանում 10 հոգու է սպանել

Ամերիկայն անօդաչու սարքը Պակիստանի հյուսիս-արևմուտքում հարված է հասցրել մի շենքի, որում ենթադրաբար գրոհայիններ են եղել։ Այդ մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը։

Իսկ «Սինհուա» գործակալությունը, հղում տալով ականատեսներին, հայտնում է, որ հնարավոր է փլատակների տակ էլի մարդիկ մնացած լինեն։

Պակիստանը բազմիցս պաշտոնական դժգոհություն է արտահայտել իր հյուսիս-արևմտյան շրջանների հաճախ ռմբակոծումների կապակցությամբ, որոնց արդյունքում զոհվում են նաև խաղաղ բնակիչներ։

Անցյալ տարի Պակիստանը արգելափակել էր Աֆղանստանում ՆԱՏՕ զորքի թիկունքային մատակարարման ուղիներն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ուղղաթիռների հարվածի պատճառով 24 պակիստանցի զինծառայողներ էին զոհվել։ Այս տարվա մայիսի 18-ին Պակիստանը կես տարում առաջին անգամ թույլատրել էր Քաբուլում ԱՄՆ դեսպանատան համար բեռներ տեղեկափոխող մի քանի բեռնատար մեքենաների հատել աֆղանա-պակիստանյան սահմանը։

Աղբյուր. 10 человек убиты в Пакистане в результате удара беспилотника США

10 человек убиты в Пакистане в результате удара беспилотника США

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *