Սեպտեմբերի 14-ին անցկացված Խաչվերացի տոնին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչով Տավուշի մարզի զորամասեր էին այցելել ՀՀ ԶՈւ հոգևորականներ Տ. Հակոբ քհն Գրիգորյանը և Տ. Տաթև քհն Տերտերյանը, զորամասերի սպասավորներ Սմբատ սարկավագ Խանվելյանի և Բենիամին սարկավագ Ոսկանյանի ուղեցկությամբ:
Հոգևորականներն այցելեցին զորամասեր, ապա ՀՀ ԶՈւ մարտական դիրքերով խաչապտույտ և օրհնության կարգ կատարեցին:
Հոգևորականներն իրենց քարոզներում ներկայացրին Խաչի կարևորության և հայոց պատմության մեջ ունեցած նրա դերի մասին։
Սմբատ սարկավագը ներկայացրեց Խաչվերացի տոնի ծագումը և Աշոտ Երկաթ թագավորի խաչի պատմությունը:
Յուրաքանչյուր դիրքում արարողության ավարտին զինվորներին հանձնվեցին Երուսաղեմից բերված խաչեր և աղոթագրքեր, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը: