Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։
Նալբանդյանն ու Ուորլիքը մտքեր են փոխանակելսեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ արծարծված հարցերի շուրջ։ Կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։
Սարգսյանը և Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ, փոխանցում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: