ՌԴ պաշտպանության նախարարությունը հիասթափված է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալման պայմանագրի երկարացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարտի սկզբին ԶԼՄ-ներում լուր հայտնվեց, որ Ադրբեջանը պահանջում է ՌՏԿ-ի վարձակալության տարեկան վճարը 7 միլիոնից դարձնել 300 մլն դոլար։
Լրատվական գործակալության աղբյուրի խոսքերով ադրբեջանցիների առաջարկած տարեկան վարձավճարի գումարով Ռուսաստանն իր տարածքում կարող է երկու նմանատիպ ռադիոտեղորոշիչ կայան կառուցել։ Աղբյուրը նաև նշում է, որ Գաբալայի ՌՏԿ-ն վերանորոգման և արդիականացման կարիք ունի։ Այդ իսկ պատճառով ՌԴ ՊՆ-ն ցանկանում է վարձակալել ՌՏԿ-ն ընդամենը 10-15 տարով։
«ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի կարծիքով ադրբեջանական կողմի պահանջը չի համապատասխանում ՌՏԿ-ի մասին Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությանը։
Այս դեպքում Ռուսաստանն այլընտրանք չունենալով Գաբալայից պիտի հեռանա։
0 responses to “Ռուսաստանը հիասթափված է Ադրբեջանի դիրքորոշումից”