Հարավային ռազմական օկրուգը նոր տեխնիկա է ստանում

Պետպատվերի շրջանակներում Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը (ՀՌՕ) շարունակում է նոր և արդիականացված տեխնիկա ստանալ: ՀՌՕ մամլո ծառայությունից հայտնում են, որ ստանում են բեռնատար և փոխադրող մեքենաներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ: Մինչև ընթացիկ տարեվերջ՝ տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ կստանան շուրջ 40 արդիականացված  Т-72БМ մոդելի տանկ, ավելի քան 100 հատ БТР-82 А զրահապատ փոխադրիչ: Ավտոմեքենաների պարկը կթարմացվի 500-ով: Հետախուզական ստորաբաժանումները կստանան շուրջ 10 զրահապատ ավտոմեքենա և ավելի քան 50 հատ «Рысь»:

Մամլո հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ժամանակակից և արդիականացված ավտոմեքենաները և զրհապատ տեխնիկան կկազմեն ամբողջի 80 տոկոսը:

Աղբյուր՝ В войска Южного военного округа поступает новая техника

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *