Գյուլիստան գյուղի մոտ դիտարկում է անցկացվելու

Սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը:

Շփման գծի ադրբեջանական կողմում դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:

Արցախում պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *