ԱՄՆ բանակում ստեղծվել է կիբեռանվտանգության առանձին բրիգադ

ԱՄՆ բանակի կազմում 2014-ի սեպտեմբերի 5-ից գործում է կիբեռանվտանգության առանձին բրիգադ, որի առջև դրված է խնդիր՝ ապահովել պետական կարևորության կառույցների համացանցային անվտանգությունն ու անխոցելիությունը։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

ԱՄՆ բանակի կիբեռանվտանգության խմբի զինծառայող

ԱՄՆ բանակի կիբեռանվտանգության խմբի զինծառայող

Պրոֆեսիոնալ զինվորականներից և քաղաքացիական մասնագետներից կազմված բրիգադը տեղակայվել է Ջորջիա նահանգի Ֆորտ-Գորդըն ռազմակայանում։ Դրա հրամանատարությունը ստանձնել է գնդապետ Դոնալդ Բրեյը։

Ինչպես հայտնել է ԱՄՆ բանակի կիբեռհրամանատարության պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Քորդընը, Բրիգադի կազմում ընդկգրված է շուրջ 20 խումբ, որնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 40 մասնագետ։ Միաժամանակ նշվում է, որ կիբեռանգտանգության բրիգադի ստեղծումով ավելի բարձր մակարդակի վրա է դրվում ցանցային անվտանգությունը, իսկ Միացյալ Նահանգների թշնամիների համար շատ ավելի դժվար կլինի խոցել պաշտպանական համակարգը վիրտուալ տիրույթում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել էր՝ նախատեսվում է Պենտագոնի կիբեռանվտանգության ոլորտում ներգրավված մասնագետների թիվը եռապատկել՝ մինչև 2016 թվականը ընդգրկելով շուրջ 6 000 մասնագետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *