Շնորհավո՛ր տոնդ, կապավո՛ր

ՀՀ զինված ուժերի կապի զորամասերից մեկում սեպտեմբերի 14-ը տոնական օր էր: Զորամասում նշվում էր ՀՀ ԶՈւ կապի զորքերի կազմավորման օրը, ինչի կապակցությամբ էլ զորամասում տոնական միջոցառում էր կազմակերպվել:

Միջոցառմանը մասնակցելու ու կապավորներին շնորհավորելու էին եկել Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաները, ազգագրական պարերի «Պարենք հայերեն» նախաձեռնությունը, երգիչներ, ծառայողների հարազատներն ու հյուրեր:

Դավիթ Ամալյանը «Պատիվ ունեմ» երգով շնորհավորեց կապավորներին

Դավիթ Ամալյանը «Պատիվ ունեմ» երգով շնորհավորեց կապավորներին

SAM_0652

SAM_0639

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ազգագրական պարեր են սովորեցնում կապավորներին

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամները ազգագրական պարեր են սովորեցնում կապավորներին

Դամիթ Ամալյանի ու մյուս երգիչների կատարումների ներքո զինծառայողները շուրջպար էին բռնում «Պարենք հայերենի» սաների հետ, ովքեր զինծառայողներին նաև սովորեցնում էին հայկական ազգագրական պարերը:

Կապի զորքերի նշանակության մասին խոսելով՝ կապի ուսումնական զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյանը նշեց, որ կապի զորքերը կարևոր օղակ են Հայաստանի զինված ուժերում, չկա մի զորամաս, որտեղ կապավորներ չլինեն: Սովորական պայմաններում նրանց դերը չի երևում, բայց եթե կապը չգործի, տեղը միանգամից կերևա:

Մայոր Համբարձումյանը նշեց նաև, որ իրենց զորամասի յուրահատկություններից մեկն այն է, որ իրենց մոտ մեծ թիվ են կազմում բուհեր ավարտած ժամկետային զինծառայողները, ինչը միաժամանակ և՛ դրական է ներազդում զորամասի վրա, և՛ նաև դժվարություններ է ստեղծում, որովհետև կայացած երիտասարդների հարմարումը սովորաբար ավելի դանդաղ է ընթանում:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյանը

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Համբարձումյանը

Կապի զորքերի տարբերանշանը

Կապի զորքերի տարբերանշանը

Հանդիսավոր միջոցառումից հետո զինծառայողներին ու հյուրերին սպասում էր տոնական ճաշը, որը պատրաստել էին արդեն երկրորդ տարին զինված ուժերում լավագույններից մեկը ճանաչվող ճաշարանի խոհարարները:

Ճաշարանի պետ, ենթասպա Համբարձումյանը Ռազմինֆոյին պատմեց, որ լավագույն ճաշարաններից մեկը ճանաչվելու գործընթացը շատ աշխատանք, ջանք ու եռանդ է պահանջել: Ենթասպա Համբարձումյանը նշեց, որ լավագույններից մեկը ճանաչվելու գործում դեր է խաղացել նաև այն, որ զորամասի խոհարարները զինծառայողների համար սնունդը պատրաստում էին այնպես, ինչպես իրենց երեխաների համար: Հենց այդ պատճառով է, որ զորամասի ճաշարանում հաճախակի հարիսա են տալիս, քանի որ հաշվի են առնում, թե զինվորներին որ ճաշերն են դուր գալիս:

Տոնական օրվա ավարտին զորամասի հրամանատարությունը արձակումներ տրամադրեց զորամասի ժամկետայինների մի մասին, որպեսզի իրենց տոնական տրամադրությունը կիսեն նաև հարազատների հետ:

Կապի զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Համբարձումյանը

Կապի զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Համբարձումյանը

SAM_0664

SAM_0661

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *