Թուրքական զինուժը մի շարք զորավարժությունների է մասնակցում

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջիկա շաբաթներին չորս միջազգային զորավարժությունների են մասնակցելու, տեղեկացնում են թուրքական աղբյուրները՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

” Սեպտեմբերի 15-30-ն Թուրքիայի Էղիրդիր շրջանում տեղակայված հատուկ նշանակության ուժերի բարձրլեռնային զորավարժարանում և Անկարայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարության տարածքում կանցկացվի Պակիստանի հետ համատեղ վարժանքներ։ Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժության ժամանակ կողմերը փորձելու են զարգացնել համատեղ աշխատելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել տեղեկությունների փոխանակման կարողությունները։

” Թուրքիան զորավարժություն է անցկացնում նաև իր կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում տեղակայված զինծառայողների հետ։ Վարժանքներն անց են կացվելու սեպտեմբերի 15-26-ը Հյուսիսային Կիպրոսի տարածքում։ Զորավարժությանը մասնակցում են հատուկ նշանակության և ջրասուզակների ստորաբաժանումները։

” Թուրքական զինուժը սեպտեմբերի 15-18-ը զորավարժություն է անցկացնում նաև Միացյալ Նահանգների հետ։ Cooperative Resolve-2014 անունը կրող հրամանատարական զորավարժության ժամանակ ուշադրություն է հատկացվելու նորագույն տեխնոլոգիաներով և համակարգիչներով աշխատանքին։ Թուրքական կողմը ներկայանալու է ցամաքային զորքերի 100 հոգանոց, Միացյալ Նահանգները 90 հոգանոց անձնակազմով։ Վարժանքներն անցկացվելու են Անկարայում։

” Թուրքական կողմը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի հովանու տակ անցկացվող «Մարտավարական առաջնորդության ուսուցում» միջազգային զորավարժությանը, որին մասնակցելու են նաև Գերմանիան, Չեխիան, Դանիան, Մեծ Բրիտանիայի, Շվեդիան, Իտալիան։ Վարժանքներն անց են կացվելու Իսպանիայում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը։ Զորավարժության մասնակիցները ներկայանալու են ռազմաօդային ուժերի զինծառայողներով և փորձելու են զարգացնել հրամանատարական հմտությունները։ Թուրքիան զորավարժությանը ներկայանալու է 6 միավոր F-16 կործանիչներով և նրանց անձնակազմերով։ Ընդ որում, առաջին երեք անձնակազմերը մասնակցելու են զորավարժության առաջին մասին, մնացած երեքը՝ երկրորդ մասին։

2 responses to “Թուրքական զինուժը մի շարք զորավարժությունների է մասնակցում

  1. Pingback: Թուրքական զինուժը մի շարք զորավարժությունների է մասնակցում | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *