Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայի կուրսանտները վերապատրաստում են անցել Իզմիրում տեղակայված զորավարժարանում։
Վարժանքները անց են կացվել սեպտեմբերի 9-11-ն Իզմիրի Մենթեշ շրջանում տեղակայված և ռազմական ակադեմիային պատկանող զորավարժարանում։ Ապագա սպաները մարզվել են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում, ինչպես նաև կրակային պատրաստության վարժանքներ են իրականացրել, տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիան հիմնվել է 1834 թվականին և հայտնի է Հարբիյեյի ռազմական ակադեմիա անունով։ Հարբիյեն թաղամաս է Ստամբուլում։ Ակադեմիայում սովորում են զինծառայողներ ոչ միայն Թուրքիայից, այլ նաև արտերկրից, մասնավորապես, Ադրբեջանից, Վրաստանից, Պակիստանից և մի շարք այլ պետություններից։