Վայոց Ձորում զինծառայողները մասնակցել են Խաչվերացի տոնին

Այս տարի Խաչվերացի տոնին Վայոց Ձորի Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մոտակա զորամասի զինծառայողները:

 

Խաչվերացի տոնը և զինծառայողների մասնակցությունը Անդաստանի թափորին

Խաչվերացի տոնը և զինծառայողների մասնակցությունը Անդաստանի թափորին

Պատարագի վերջում կազմակերպվեց Անդաստանի արարողություն և օրհնվեց աշխարհի չորս կողմերը: Այս տարվա Անդաստանն առանձնահատուկ էր նրանով, որ թափորի ներսում հոգևորականների հետ արարողությանն իրենց անմիջական մասնակցությունն ունեցան նաև զինծառայողները, ովքեր առջևից տանում էին ռեհանով և ծաղիկներով զարդարված Սուրբ Խաչի սկուտեղը:

Տոնակատարության ավարտին ուխտավոր զինվորները եկեղեցու բարերարի կողմից կազմակերպած մատաղը ճաշակելուց և հոգևորականի օրհնությունը ստանալուց հետո վերադարձան իրենց ստորաբաժանումները, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը:

Նշենք, որ Խաչվերացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոնվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *