Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:
Հանդիպումների ընթացքում հայկական կողմին տրամադրվեց նաև խորհրդատվություն պաշտպանության ոլորտում ղեկավարման ու կառավարման նոր մոտեցումների կիրառման, երկրի պաշտպանության գործում պետական կառավարման մարմինների ջանքերի համադրման վերաբերյալ:
Խորհրդատվական խմբին ներկայացվեց ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական ինստիտուտի զարգացման ընթացքը, այս ուղությամբ ակնկալվող խորհրդատվական աջակցության առաջնահերթությունները:
Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով սեպտեմբերի 12-ին խորհրդատվական խմբին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Հանդիպմանն արտեկրի փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման և առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշեցին ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին | Ռազմ.info
Pingback: Հայաստանը և Բրիտանիան կհամագործակցեն ռազմական կրթության և վերապատրաստման ոլորտներում | Ռազմ.info
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին | Ռազմ.info