ՊՆ քննչական ծառայության պետն ազատվել և նշանակվել է զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնում

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից ազատվել է Արմեն Հարությունյանը։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Չի նշվում, թե ով է նշանակվել ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *