Չինաստանը բացահայտել է MBT3000 տանկի նոր տարբերակը

Չինական NORINCO ընկերությունը ներկայացրել է սեփական MBT3000 տանկի նոր, արտահանման համար նախատեսված տարբերակը, որը ստացել է VT-4 անվանումը: Ընկերությունը բացահայտել է նաև նոր տանկի բնութագրերը, ինչի մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Չինական MBT3000 (VT-4) հիմնական մարտական տանկ

Չինական MBT3000 (VT-4) հիմնական մարտական տանկ

Տանկի նոր տարբերակը զրահավորված է կոմպոզիտային նյութերով, որոնց նպատակը տանկը կումուլյատիվ արկերից պաշտպանելն է: Նույն նյութերից են պատրաստված ինչպես տանկի իրանի ու աշտարակի զրահաշերտերը, այնպես էլ կողային էկրանները, որոնք պաշտպանում են ընթացային մասը:

Տանկի վրա տեղադրվում է նաև դինամիկ պաշտպանության համակարգ, իսկ պատվիրատուի ցանկության դեպքում կարող է տեղադրվել նաև GL-5 ակտիվ պաշտպանության համակարգ:

Տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, որի վրա չկա ջերմամեկուսիչ շերտ: Թնդանոթի մատակարարումը կատարվում է ավտոմատ: Տանկն ունի նաև թնդանոթին կից 7,62 գնդացիր: 12,7 մմ զենիթային գնդացիրը չինաստանցի մասնագետները տեղադրել են հեռակառավարվող հաստոցի վրա, որի միջոցով տանկի հրամանատարը կարող է նշանառելու համար դուրս չգալ տանկից:

Տանկի կրակի կառավարման համակարգը, ըստ նախագծողների, ամբողջովին թվային է:

Նշենք, որ տանկի առաջին տարբերակն առաջին անգամ ներկայացրել են 2012-ի հունիսին՝ Eurosatory-2012 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *