Եմենում զորահանդեսի փորձի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն

Եմենի մայրաքաղաք Սանայում զորահանդեսի փորձի ժամանակ մահապարտը  պայթեցրել է իրեն։ Այդ մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 96 մարդ, վիրավորվել՝  մոտ 300։ Reuters-ի տվյալներով՝ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց Եմենի զինվորականների դեմ։ Մահապարտը զինվորական համազգեստով է եղել։

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի վերցրել իր վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *