Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս, որտեղ օրեր առաջ գրանցվել էր մահացու ելքով միջադեպ (ֆոտո/վիդեո)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է ՀՀ ՊՆ այն զորամասը, որտեղ, 2014-ի սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:

Սեյրան Օհանյանի այցը միջադեպ գրանցած զորամաս

Սեյրան Օհանյանի այցը միջադեպ գրանցած զորամաս

Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Նախքան խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով և զինվորների ծառայողական պարտականությունների իմացությամբ, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանին են ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, պաշտպանության նախարարը նշել է, որ խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, երբ մարտական հենակետերում զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները, մինչդեռ այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարբերությունների կոպիտ խախտումներ, որոնք բերում են մահվան:

Սեյրան Օհանյանի այցը միջադեպ գրանցած զորամաս

Սեյրան Օհանյանի այցը միջադեպ գրանցած զորամաս

Նախարարը հատուկ շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները: Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:

Տեսանյութը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *