Իրաքի ՊՆ-ն հետախուզական ԱԹՍ-ների գնման համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ ։ Ինչպես հայտնում է Defense News հանդեսը, այդ մասին հայտարարել է Անվտանգության շրջանակներում Իրաքի հետ համագործակցության բաժնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Քեսլոնը։ Քեսլոնի ղեկավարած բաժինը գործում է Իրաքում ԱՄՆ դեսպանատանը և պատասխանատու է Բաղդատում ռազմական գործարքների համար։
Ըստ Քեսլոնի՝ ԱԹՍ-ները պետք է օգտագործվեն միայն նավթահորերի վերահսկման համար։ Վաճառքի պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն ԱՄՆ-ն դեռևս չի հայտնում ոչ ԱԹՍ-ների մոդելը և ոչ էլ քանակը։