Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել 15-ամյա գերուն

Արցախի իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել 2014-ի սեպտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և Արցախի համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999-ին ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը, փոխանցումը կայացել է սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։04-ին հայ-ադրբեջանի միջև շփման գծի Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

One response to “Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել 15-ամյա գերուն

  1. Pingback: Հայկական կողմն Ադրբեջանին է հանձնել 15-ամյա գերուն | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *