Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությանը։Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը զարգանում է տարբեր, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում։ Կարևորվել է նաև համատեղ զորավարժությունների անցկացմումը՝ որպես երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հնարավորություն։

Հիշեցնենք, որ Յալոնը ժամանել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Նկատենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Իլհամ Ալիևն ընդունել էր Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *