Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Բաքու ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը։

Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակցին

Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակցին

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝  հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ակտիվ փոխգործակցության հեռանկարները։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Յալոնի գլխավորած պատվիրակությանն ընդունել էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Էլդար Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Յալոնը ժամանել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Հետևելով ցուցահանդեսի կայքին՝ նշենք, որ Իսրայելը ներկայանալու է 16 ընկերություններով՝  Elbit Systems, IMI, İAİ, IWI, Rafael, Aeronautics, Visionmap, ATL-Atlantic Technologies, Camero-Tech, DSIT, Fibrotex Tech, İspra LTD, Plasan, Meprolight, Ness Technologies։ Ադրբեջանը նշված իսրայելական ընկերություններից մի քանիսի հետ ակտիվորեն համագործակցում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *