Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արգելք է սահմանել զինծառայողների համար՝ առաջնագծում բջջային հեռախոսներ և համակարգիչների կիրառելու առնչությամբ։
Այս մասին ադրբեջանական Haqqin.az կայքին հաղորդել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավաստիացնելով, թե զինծառայողները չեն խախտում արգելքը։
Ուշագրավ է, որ դեռևս 2014-ի հուլիսի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում, համաձայն ադրբեջանական աղբյուրների, արդեն տեղադրել էին միջքաղաքային տաքսոֆոններ՝ համապատասխան հեռախոսահամարներով, որոնք պետք է որ փոխարինեին բջջային հեռախոսներին։ Տաքսոֆոններից օգտվել ցանկացողները հարկադրված են լինելու կանխավճարի Tackart քարտ ձեռք բերել, որն ունի 2 ադրբեջանական մանաթ (2.55 ԱՄՆ դոլար), 4 մանաթ (5.09 ԱՄՆ դոլար) և 10 մանաթ (12.73 ԱՄՆ դոլար) արժեք։
Կարևոր է հիշատակել նաև, որ ադրբեջանցի փորձագետների մի մասը պնդում է՝ բջջայինների ազատ կիրառումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ քանի որ Ադրբեջանը «ձգտում է դեպի ՆԱՏՕ, ուստի պետք է հետևի դաշինքի կանոններին»։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info