Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է Բաքու ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը։Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը կողմերը փոխանակել են տեսակետներ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ։

Հավելենք, որ Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Հետևելով ցուցահանդեսի կայքին՝ նշենք, որ Իսրայելը ներկայանալու է 16 ընկերություններով՝  Elbit Systems, IMI, İAİ, IWI, Rafael, Aeronautics, Visionmap, ATL-Atlantic Technologies, Camero-Tech, DSIT, Fibrotex Tech, İspra LTD, Plasan, Meprolight, Ness Technologies։ Ադրբեջանը նշված իսրայելական ընկերություններից մի քանիսի հետ ակտիվորեն համագործակցում է։

3 responses to “Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին

  1. Pingback: Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակցին | Ռազմ.info

  2. Pingback: Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *