Չինաստանը վիճելի տարածքներում «արհեստական կղզիներ» է ստեղծում

Պարզվում է՝ Չինաստանը հետաքրքիր միջոց է գործարկում վիճելի կղզիներն ու ջրային տարածքները սեփականացնելու համար. Հարավչինական ծովում՝ վիճելի ջրային տարածքներում, այսպես կոչված «արհեստական կղզիներ» է ստեղծում։

Սփրաթլի կղզիներ

Սփրաթլի կղզիներ

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալության թղթակիցը, Սփրաթլի կղզիների վրա չինացի շինարարները ջրից հանված ավելի քան 2 տոննա քարեր են բարձրացնում, ամրացնում ժայռերին բետոնի օգնությամբ։ Այդպիսով կղզու տարածքն ընլայնվում է։ Ըստ աղբյուրի՝ Չինաստանը նույնիսկ մտադիր է նմանատիպ կղզիներից մեկում ավիակայան կառուցել։

Չինաստանի «արհեստական կղզիներն» արդեն դժոգոհություն են հարուցել Վիետնամում, Թայվանում, Մալայզիայում, Ֆիլիպիններում ու Բրունեյում, որոնք բոլորն էլ վիճարկում են Սփրաթլիի ու դրան հարակից ջրային տարածքների պատկանելությունը։

Հավելենք, որ Սփրաթլի կամ Չյոնգշա կղզիները Հարավաչինական ծովի հարավ-արևմուտքում են տեղակայված։ Այստեղ մշտական բնակչություն չկա, կան մի քանի նավահանգիստներ և 4 օդակայան։ Կղզիները կիրառվում են հիմնականում ձկնորսության համար։ Չնայած իրենց փոքր չափերին՝ (100 փոքր կղզիներից է կազմված, որոնց ընդհանուր տարածքը չի գերազանցում 5 կմ²-ն)՝ կղզիներն ունեն կարևոր նշանակություն. ապահովում են տարածաշրջանում այս կամ երկրի առկայությունը, բացի այդ էլ, ոչ պաշտոնական տվյալներով՝ այստեղ նավթի ու գազի պաշարներ կան։ 1529-ին կղզիներն Իսպանիային են հանձնվել, ապա 1898-ին անցել են Ֆիլիպիններին, 1932-ին Չինաստանի Հանրապետությունը կղզիներն անկախ է հռչակել։ 1941-ին Ճապոնիան բռնազավթել է Սփրաթլին՝ այստեղ հաստատելով իր իշխանությունը մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը։ Այնուհետև կղզիների համար սկսել են հակամարտել Ֆրանսիան ու Չինաստանը։ 1958-ին Չինաստանը կազմել է իր ջրային տարածքների ցանկը՝ ընդգրկելով նաև սույն կղզիները, իսկ 1987-ին սկսել է Սփրաթլիում մշտական պարեկություն անել և մշտական կայան է հիմնել։ 1995-ին Չինաստանն ու Վիետնամը որոշել են համատեղ օգտագործել կղզիները, սակայն 2005-ին արդեն Վիետնամը կրկին բարձրաձայնել է իր իրավունքների մասին։ 2011-ի մայիս-հունիս ամիսներին Վիետնամի ու Չինաստանի միջև մի շարք միաջդեպեր են գրանցվել այս տարածքում։ Կղզիների պատկանելության խնդիրը, ինչպես տեսանք, դեռևս լուծված չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *