Թուրքիան ստացավ երրորդ AEW&C ինքնաթիռը

Թուրքիան սեպտեմբերի 4-ին «Բոինգ» ընկերությունից ստացել է թվով երրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան ընկերության պաշտոնական կայքը։

ՎՆՎՕՀ. Թուրքիայի ԶՈւ

ՎՆՎՕՀ. Թուրքիայի ԶՈւ

Երրորդ ՎՆՎՕՀ ինքնաթիռը թուրքական կողմին է փոխանցվել է Քոնիայում, որտեղ էլ տեղակայված է Թուրքիայի խոշորագույն ավիաբազաներից մեկը։ Ինքնաթիռը հետգայում կայանվելու է հենց այս բազայում։

«Բոինգը» նաև հայտնել է, որ Թուրքիան վերջին՝ չորրորդ ինքնաթիռը ստանալու է 2015 թվականի ընթացքում։

«Խաղաղության արծիվ» կոչվող ծրագրի շրջանակներում առաջին ՎՆՎՕՀ ինքնաթիռը Թուրքիան երկարամյա ձգձգումներից հետո ստացել էր 2014 թվականի հունվարի 31-ին։ Երկրորդ ինքնաթիռը «Բոինգը» թուրքերին է հանձնել 2014 թվականի մայիսին։

Նշենք, որ Բոինգի և Թուրքիայի միջև համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր շուրջ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց փոխանցումը, ինչի համար էլ տուգանքներ է վճարել թուրքերին։ Պայմանագրով նախատեսվում է ոչ միայն 4 ՎՆՎՕՀ ինքնաթիռի տրամադրումը, այլ նաև դրանց սպասարկումն ու նորոգումը։

Թուրքիայի համար նախատեսված ՎՆՎՕՀ (անգլերեն՝  AEW&C) ինքնաթիռները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

One response to “Թուրքիան ստացավ երրորդ AEW&C ինքնաթիռը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *