Պակիստանում զինյալները հարձակվել են սուզանավերի ռազմակայանի վրա. կան զոհեր

Զինյալների խմբավորման անդամները սեպտեմբերի 9-ին հարձակվել են Պակիստանի Կարաչի քաղաքում տեղակայված սուզանավերի ռազմակայանի վրա։

Պակիստանի զինյալներ

Պակիստանի զինյալներ

Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, հարձակման հետևանքով սպանվել է մեկ զինծառայող, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մի քանիսը։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողների և զինյալների միջև բախումը տևել է ավելի քան 6 ժամ։ Զինյալներից սպանվել են 2-ը, զինծառայողներին հաջողվել է գերի վերցնել նրանցից 4-ին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորման պակիստանյան ճյուղը։

Նշենք, որ սա 2014-ի հունիսից ի վեր երկրորդ նման հարձակումն է։ Հունիսին Հյուսիսային Վազիրիստան նահանգում պակիստանյան զինուժը մասշտաբային հատուկ գործողություն էր սկսել  այստեղ պատսպարված զինյալներին չեզոքացնելու նպատակով։ Հունիսի 10-ին Պակիստանի զինված ուժերի կործանիչը ռմբակոծել է «Թալիբանի» հենակետերն Աֆղանստանի հետ սահմանին։  Օդային հարվածների հետևանքով ահաբեկչական 7 հենակետ էր չեզոքացվել, սպանվել էր 25 զինյալ։  Զինյալներն էլ իրենց հերթին  ավելի վաղ հարձակվել էին Կարաչիի միջազգային օդանավակայանի վրա։ Շուրջ 48 ժամ տևած պաշարման հետևանքով սպանվել էր ավելի քան 30 մարդ։

Հավելենք, որ դեռևս 2012-ին «Թալիբան» խմբավորման պակիստանյան ճյուղը հարձակվել էր Պակիստանի Մինհաս ավիաբազայի վրա։ 2007-ից սկսված սա արդեն երրորդ հարձակումն էր ավիաբազայի վրա: Ըստ բրիտանական աղբյուրների՝ հենց այս ավիաբազայում է պահվում Պակիստանի միջուկային զենքի արսենալը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *