ԱՄՆ պաշտպանության նախարարն Անկարայում է

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ընդունել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելի գլխավորած պատիրակությունը, որի հետ հանդիպումնր են ունեցել նաև Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Թայիփ Էրդողանն ու Չաք Հեյգելը

Թայիփ Էրդողանն ու Չաք Հեյգելը

Օզելն ու Հեյգելն հանդիպել են սեպտեմբերի 8-ին, փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։ Պաշտոնական աղբյուրները հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն փոխանցում։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին։ Սեպտեմբերի 8-ին Անկարայում հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի, Իրաքի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև շարունակվել են ՆԱՏՕ-ի գագաթաժողովում քննարկված թեմաները։ Հատուկ անդրադարձ է եղել Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարի հարցը։ ԱՄՆ-ն վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է դաշինք կազմել խմբավորման դեմ պայքարելու համար։

Հեյգելին ընդունել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նախագահական նստավայրում հանդիպումը տևել է շուրջ 1 ժամ և անցել է փակ դռների հետևում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յըլմազը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ այդ դեպքում ևս ուշադրության կենտրոնում է եղել իրավիճակը Սիրիայում և Իրաքում։

One response to “ԱՄՆ պաշտպանության նախարարն Անկարայում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *