ՌԴ ՊՆ-ն փորձարկել է նոր բալիստիկ հրթիռի նախատիպը

ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) մայիսի 23-ին առաջին անգամ փորձարկել են նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախատիպը։  Հրթիռը արձակել են Պլեսեցկի տիեզերական թռիչքների կայանից։ Ռուսաստանի ՊՆ տեղեկատվության  և  մամլո ծառայության պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ ՊՆ ՌՆՀԶ գնդապետ Վադիմ Կովալն  «Ինտեֆաքս» գորշծակալությանը հայտնել է, որ փորձարկումը բարեհաջող է անցել։

ՌՆՀԶ  գլխավոր շտաբի նախկին հրամանատար Վիկտոր Եսինի կարծիքով նոր միջմայցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծումը Ռուսաստանի պատասխանն է ամերիկյան ՀՀՊ-ին։

Նախատեսվում է, որ նոր հրթիռը կամրապնդի ՌԴ ՌՆՀԶ հարվածային խմբավորման մարտական հնարավորությունները։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *