ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվելու են հայրենասիրական ակումբներ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվելու են հայրենասիրական ակումբներ

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվելու են հայրենասիրական ակումբներ

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է ՀՀ-ում  հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության և հասարակության զարգացման նպատակով կարևորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման և մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաև միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված և հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *