Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը հանդիպել է Թուրքիայի ժանդարմերիայի սպաներին

Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովը հանդիպել է Բաքու ժամանած Թուրքիայի ժանդարմերիայի սպաներ Էյուփ Շեքերի ու Իզզեթ Ջուրալի հետ, որոնք գործուղվել են Ադրբեջան:

Շահին Մամեդովը Թուրքիայի ժանդարմերիայի սպաների հետ

Շահին Մամեդովը Թուրքիայի ժանդարմերիայի սպաների հետ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ ՆԶ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները: Շահին Մամեդովը Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարի խորհրդական Էյուփ Շեքերին պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» մեդալով և հաջողություն է մաղթել վերջինիս փոխարինող Իզզեթ Ջուրալին:

Հիշեցնենք, որ 1997-ին կողմերի միջև կնքված արձանագրության համաձայն՝ Թուրքիայի ժանդարմերիայի սպաները տևական ժամանակով գործուղվում են Ադրբեջանի ներքին զորքեր՝ այստեղ զբաղեցնելով դասավանդողների ու խորհրդականների պաշտոններ:

Հավելենք նաև, որ 2013-ի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով Ադրբեջանի ՆԶ նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ նույն տարվա նոյեմբերի 15-ին պաշտոնական աղբյուրները հաստատեցին՝ ՆԶ հրամանատարի պաշտոնը ստանձնել է Շահին Մամեդովը: Նրա մասին քիչ բան է հայտնի. նա նախկինում պաշտոնավարել է որպես ներքին զորքերի շտաբի պետի տեղակալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *