Կասպյան նավատորմիղում պայմանագրային զինծառայողների թիվը 2 անգամ ավելացել է

Վերջին 8 ամիսների ընթացքում ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղում ծառայության անցած պայմանագրային զինծառայողների թվաքանակը նախատեսվածից երկու անգամ ավելին է։

Դաղստան հրթիռային ռազմանավը

Դաղստան հրթիռային ռազմանավը

Ինչպես ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պայմանագրայինների թվի ավելացումը կապված է թերևս զինծառայության՝ քաղաքացիների համար գրավիչ լինելու, զինծառայողի համար համապատասխան պայմանների ստեղծման, բավարար գումարային վարձատրման, զինծառայության ընթացքում աճի հնարավորության, սոցիալական ու բնակության պայմանների բարելավման հնարավորությունների հետ։

Նշենք, որ պայմանագրայինները համալրել են Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի, 6 նոր ռազմանավերի՝ «Դաղստան» հրթիռային նավի, փոքր հրթիռային «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ», փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» նավերի անձնակազմերը։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *