Թուրքիայի ԶՈւ տեսուչները դիտորդական թռիչքներ կիրականացնեն Ռուսաստանում

Սեպտեմբերի 8-ից Թուրքիայի զինված ուժերի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում դիտորական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

CN-235. Թուրքիայի ԶՈւ

CN-235. Թուրքիայի ԶՈւ

Թուրքերը սեփական CN-235 ինքնաթիռով դիտորդական թռիչքներ կիրականացնեն ՌԴ-ում սեպտեմբերի 8-ից 12-ը։ Թուրքական կողմը թռիչքները կիրականացնի նախապես համաձայնեցված երթուղով և ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ։

Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։ Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001 թվականի մայիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *